Ակնաբանություն
Կատարակտ երեխաների մոտ
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքում բարձր տեսողական ելքով կատարվում են վիրահատություններ բնածին և ձեռքբերովի կատարակտի /ոսպնյակի պղտորում/ կապակցությամբ...
Վիրահատությունը կատարվում է 4 ամսական հասակից, երբ հնարավոր է լինում երեխային քնեցնել ընդհանուր անզգայացմամբ: Այդ հասակում կատարվում է պղտոր ոսպնյակային մասսաների հեռացում՝ առանց արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի:
1. տարեկան հասակում ոսպնյակի հեռացումն ուղեկցվում է միաժամանակյա արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Տեղադրվող ոսպնյակը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում: Վիրահատությունը կատարվում է գերժամանակակից սարքավորումներով. կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, ոսպնյակային մասսաների իրիգացիա-ասպիրացիա: Տեղադրվում են հիմնականում փափուկ արհեստական ոսպնյակներ, երբեմն անհրաժեշտ է լինում կոշտ ոսպնյակի տեղադրման անհրաժեշտություն: Ոսպնյակի ընտրությունը խիստ անհատական է, յուրաքանչյուր աչքին համապատասխան: Վիրահատական կտրվածքը կատարվում է շատ փոքր, վիրահատությունն ավարտվում է առանց կարի: Նպատակը աչքի արտաքին հյուսվածքների թափանցիկությունը և հայելայնությունը ապահովելն է:
Կատարակտի կապակցությամբ հիվանդին վիրահատում են որքան հնարավոր է վաղ, որպեսզի զարգացնենք տեսողությունը վիրահատված աչքում՝ այսպիսով խուսափելով մի ախտորոշումից, որը կոչվում է ամբլիոպիա /աչքի ծուլություն/:
| Հասցե | Հայաստան, 0066, Երևան, փող. Ֆուչիկ, շենք 30 |
| Հեռախոս | +374 10 34 49 44 |
| Էլ. փոստ | [email protected] |
| Ֆաքս | +374 10 39 34 25 |
| Վեբ կայք | www.eyecenter.am |
14.02.2014 Մեդ-Պրակտիկ
28.02.2014
Հարգելի MELINE, ամենայն հավանականությամբ երեխայի մոտ արցունքածորանի խցանում է, որի դեպքում մոտեցումը յուրահատուկ է: Կարող են օգնել աչքի համապատասխան հատվածի հատուկ մասաժները, կամ մասնագիտական միջամտություն:
MELINE
24.02.2014
Կարդացեք նաև
05.03.2020
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3669): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ